Երեւանցի էքստրեմալ Արթուր Օհանյանը, ով նպատակ է դրել հեծանիվով Հայաստանից Յակուտիա հասնել, այսօր՝ հոկտեմբերի 23-ին , հասել է Սոչի։
Նշենք, որ Օհանյանը Երեւանից դուրս էր եկել 2010 թվականի օգոստոսին՝ Գրաֆ անունով իր շան հետ։ Նրան շուրջ 25 հազար կմ ճանապարհ է սպասում։
Սա Օհանյանի առաջին ճանապարհորդությունը չէ. նա մեկ անգամ Յակուտիայից հասել է Հայաստան։ Ճանապարհը նա անցել է 6 ամսում։




























