Ֆրանսիական Լա-Վենյեր քաղաքում 10 մարդ միաժամանակ դուրս են նետվել 3-րդ հարկի պատուհանից: Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Էլ-սե-ի» ալիքը, նման տարօրինակ արարքի պատչառը նետվողների կրոնական զգացմունքներն են եղել:

Միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան հավաքույթի ժամանակ:  Հավաքույթի մասնակիցները  տեսել են, որ սենյակում է հայտնվել իրենց ազգականը, ում «սատանա» են համարում: Դա լուրջ խուճապ է առաջացրել: Ժամանաողին նրանք դիմավորել են դանակի հարվածով, ապա սենյակում գտնվողների մի մասը սարսափահար նետվել է պատուհանից: Դանակարահվածը եւս դուրս է նետվել պատուհանից: Հատկանշական է, որ նա էլ կենդանի է մնացել:

Բոլոր նետվածները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածների մեջ նաեւ երեխաներ կան: Ինչպես հայտնել է Լա-Վերյերի քաղաքապետը, ֆանատիկոսները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց օգնություն է ցուցաբերվում: