Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստ են բանակցել ժամանակակից ռուսաստանյան ավիատեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին ասվում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ամփոփիչ արձանագրության մեջ:

Խոսքը գնում է ուղեւորատար ինքնաթիռների, այդ թվում՝ Sukhoi Superjet-երի, ԱՆ-148-երի եւ ՄՍ-21-երի մասին: Բացի այդ, կարող են առաքվել տրանսպորտային ինքնաթիռներ եւ քաղաքացիական նշանակության անօդաչու համակարգեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին Եկատերինբուրգում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Ռուսական կողմից նիստը վարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, հայկական կողմից՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը: