Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը ցուցադրում է Անտարկտիդայի սառույցների հալոցքի սարսափելի հետեւանքները: Գիտնական Բիլլ Նայը պատմել է, թե ինչ կարող է տեղի ունենալ մեր մոլորակի հետ, եթե սառույցներն ամբողջովին հալվեն, հայտնում է Informing-ը:
Գիտնականի խոսքով՝ գլոբալ տաքացումը կհանգեցնի սառույցների հալմանը, ինչը կարող է մեծապես փոխել մարդկության կյանքը: Միակ դրական կողմը, երեւի թե, հյուսիսային ծովային ճանապարհների բացումն է Հյուսիսային բեւեռով նավագնացության համար:
Ահա մնացած դեպքերում մեր մոլորակի բնակիչների կյանքը դեպի վատը կփոխվի:
Սառույցների հալոցքը Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը կբարձրացնի 70 մետրով: Դա կհեղեղի ցամաքի զգալի հատվածներ, անօթեւան կմնան Հյուսային Ամերիկայի նահանգների, կղզի-պետությունների եւ Չինաստանի ու Բանգլադեշի մի մասը:











