Տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կրթական համակարգի համար կարող է դիտարկվել մարտահրավեր կամ մեծ հնարավորություն, NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նշել է IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովը:
Նրա խոսքով կրթական համակարգի եւ ՏՏ ոլորտի անհամաչափ զարգացումները նորմալ են ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: «ՏՏ ոլորտն այնքան արագ է զարգանում, որ նույնիսկ աշխարհի լավագույն համալսարանները չեն հասցնում տեղեկանալ ոլորտի վերջին ձեռքբերումների եւ տեխնոլոգիաների հետ: Սա լիովին նորմալ երեւույթ է: Համալսարանական միջավայրում ուսանողներն ավելի շուտ ֆունդամենտալ գիտելիքներ են ստանում, քան տեխնալագիական վերջին նվաճումներին ծանոթանում: Սակայն ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների եւ նմանատիպ կենտոնների նպատակն ու առաքելությունը հենց այս բացը լրացնելն է: Պատահական չէ, որ կենտրոնը գործում է համալսարանական տարածքում. այն ծառայելու է ոլորտով հետաքրքրովող հետազոտողներին եւ ուսանողներին՝ որպես ոլորտում տեխնոլոգիական վերջին ձեռքբերումների աղբյուր», -ասում է Սերգեյ Բելովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կայացել է ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսի եւ IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովի մասնակցությամբ:




























