Ոստիկանությունը հայտնաբերել է Ռուսաստանի իրավապահների կողմից 2009թ․-ից հետախուզվող Վաչիկ Ղուբաթյանին։

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ 40-ամյա Վաչիկ Ղուբաթյանը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին վաղ առավոտյան։ Նա հետախուզվում էր ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։

40-ամյա տղամարդը տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր։

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում։