Համացանցում հայտնվել է Samsung ընկերության պատենտային հայտը անսովոր սմարթֆոնի համար,որի էկրանը ծալովի է լինելու։ Նոր գաջետը ստացել է Samsung Galaxy X կոդային անվանումը, իր կառուցվածքով սմարթֆոնը հիշեցնում է Microsoft Surface Book նոութբուքը, հայտնում է Informing–ը։

Նաեւ տեղեկություններ կան, որ գաջետը կունենա օժանդակ էկրան, որը ակտիվացվելու է սմարթֆոնի ծալված վիճակում։ Ըստ ամենայնի, էկրանը զբաղեցնելու է ֆրոնտալ պանելի մեծ մասը։ Դրա անկյունագիծը կազմելու է 5․7 դյույմ։ Ենթադրաբար սմարթֆոնը ունենալու է Qualcomm Snapdragon 820 պրոցեսոր, MicroSD քարտի համար սլոթ ու 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն։

Ծրագրվում էր, որ Samsung Galaxy X–ի շնորհանդեսը կկայանա այս տարեվերջին, սակայն Galaxy Note7–ի հետ կապված խնդիրների պատճառով այն ոնորոշ ժամկետով հետաձգվել է։ Ամենայն հավանականությամբ ճկուն էկրանով սմարթֆոնը կներկայացվի 2017-ի սկզբին։