Ուգանդայում տունգիոզ հիվանդության համաճարակ է բռնկվել, որի հետեւանքով 20 մարդ է մահացել:

Երկրի իշխանությունները վստահեցնում են, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` համաճարակի դեմն առնելու համար, որով վարակվածների թիվը վերջին ամիսների ընթացքում հասել է 20 հազարի:

Ըստ AP-ի տեղեկատվության, կառավարությունը 1 մլն դոլար է հատկացրել համաճարակի դեմ պայքարի համար:

Տունգիոզ հիվանդությունն առաջանում է ավազի լուից` Tunga penetrans: Մեծ լվերը ապրում են չոր ավազներում: Անցնելով մարդու մարմնի վրա, նրանք թաղվում են մաշկի մեջ: Առավելապես նրանք վնասում են մարդու ներբանները, ոտքի մատների արանքները, կրունկը: Ծծելով մարդու արյունը, 2 շաբաթվա ընթացքում լվերը դառնում են ոլոռի չափ: