ՖԻՖԱ-ից խոստովանել են, որ Ցյուրիխում գտնվող ֆուտբոլի թանգարանն այս տարի ավելի քիչ այցելուների է գրավում եւ մեծ վնասներ է կրում: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից հատնել են, որ ընթացիկ տարվա արդյունքներով թանգարանի վնասը կազմում է ավելի քան 30 մլն դոլար: Այս մասին հայտնում է BBC-ն:
ՖԻՖԱ-ն որոշել է աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է պարզի այցելուների շրջանում թանգարանի չճանաչվածության պատճառը եւ թե թանգարանի աշխատանքում ինչն է պետք փոխել պոտենցիալ լսարանին գրավելու համար:
ՖԻՖԱ-ի թանգարանը, որի ստեղծման նախաձեռնողներից մեկը ֆեդերացիայի նախկին ղեկավար Զեփ Բլատերն էր, Ցյուրիխում բացվել է փետրվարի վերջին: Թանգարանի ստեղծման համար, որի 3 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում ներկայացված են մի քանի հազար ցուցադրանմուշներ, ծախսվել է 140 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 144 մլն դոլար): ՖԻԴԵ-ում հույս ունեին, որ ամեն տարի թանգարան կայցելի գրեթե 250 հազար մարդ: Սակայն առայժմ ամեն ամիս թանգարան է այցելում մոտ 11 հազար մարդ: Սա նշանակում է, որ այցելուների նման թվի պարագայում տարեկան թանգարան կայցելի 132 հազար մարդ, իսկ դա կանխատեսված թվից 2 անգամ պակաս է:




























