Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Fortune ամսագրի կազմած «Տարվա գործարար» վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Ընդհանուր առմամբ, ցանկում 50 մարդ է ներառվել, որոնց թվում ոչ մի ռուսաստանցի չկա: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
«Մարկ Ցուկերբերգն ընդամենը 32 տարեկան է, բայց արդեն ազդեցիկ ընկերություն է ստեղծել՝ 375 մլրդ արժողությամբ, 22 մլրդ դոլար եկամուտով եւ շուրջ 1.8 մլրդ օգտատերերով: Դրա սրընթաց աճն ինչ-որ բան ասում է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք»,- գրել է Fortune-ը:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոնն է (նա նաեւ Bloomberg-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանիշի երկրորդ տեղում է): Երրորդ հորիզոնականը բաժին է հասել Ulta Beauty կոսմետիայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Մերի Դիլոնին:




























