Ամերիկացիների 67 տոկոսն աջակցում է Սահակաշվիլիին եւ նրա ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցությանը: Այսպիսին են Greenberg Quinlan Rosner ամերիկյան հետազոտական ընկերության կոմից անցկացված հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցել է 1200 մարդ:
Ըստ այդմ, ամենապոպուլյար ընդդիմադիր առաջնորդը համարվել է խորհրդարանական փոքրամասնություն Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Գեորգի Թարգամաձեն: Նրան աջակցում են հարցվածների 47 տոկոսը: «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիային աջակցում է ամերիկացիների 40 տոկոսը:
Վրացական լրատվամիջոցները նշում են, որ ի տարբերություն այլ ընդդիմադիր լիդերների, Թարգամաձեն ու Ալասանիան համագործակցում են իշխանությունների հետ եւ հայտարարում, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա բացառապես ընտրությունների ճանապարհով: Մյուս ընդդիմադիր ուժերը չեն բացառում իշխանափոխության այլ սցենարները եւս:
Իր հերթին, վրացի քաղաքագետ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ «խելամիտ հասարակությունը չի կարող վստահել մեկ քաղաքական թիմի կողմից պատվիրված հետազոտության արդյունքներին»:



























