Բանակին օգնություն պետք է հավաքել ոչ թե աղքատներից, այլ պետք է պատասխանատվության կանչել ստվերային բիզնեսը: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին ասել է ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նրա կարծիքով չի կարելի նույն գումարը գանձել համեստ աշխատավարձներից եւ խոշոր պաշտոնյաներից կամ ձեռներեցներից: «Ամսական 70 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդու համար 1000 դրամը տրանսպորտի մեկշաբաթյա ծախս է: Իսկ մյուս կողմից բոլոր գոյություն ունեցող գնահատականներով մեր տնտեսության 30-35 տոկոսը ստվերում է: Ահա այդտեղից էլ պետք է սկսել հավաքել զինվորականների համար օգնությունը: Նրանց իրոք պետք է օգնել, ոչ ոք չի կասկածում: Ահա ստվերային բիզնեսին էլ սեղմե՛ք»,- ասաց Քոքոբելյանը: