«Մեծ 20-յակի» երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են եկել Արժույթի միջազգային հիմնադրամի բարեփոխումների շուրջ: Նրանք համաձայնել են ԱՄՀ գործադիր խորհրդում երկու տեղ հատկացնել զարգացող երկրներին:

Ընդ որում, կազմակերպության գործադիր խորհրդի անդամների թիվը չի ավելանալու, այն շարունակելու է մնալ 24: Զարգաղող երկրների համար երկու տեղ հատկացվելու է եվրոպական երկրների հաշվին, որոնք մինչ այժմ ունեին 8-9 տեղ, գրում է Lenta.ru-ն:

«Մեծ 20-յակի» երկրները որոշել են նաեւ, որ անցնում են փոխարժեքի շուկայական հավասարակշռված համակարգի, որը հենվելու է տնտեսության վրա, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ իրենց արժույթների մրցակցային դեվալվացիայից: