Զինված խումբը գնդակահարել է 15 մարդու Մեքսիկայի Սյուդադ-Խուարես քաղաքում, որը սահմանակից է ԱՄՆ-ին: Զոհերի թվում երկու երեխա կա. 9 եւ 15 տարեկան:

Չիուաու նահանգի գլխավոր դատախազը հաստատել է զոհերի թիվը եւ հավելել, որ վիրավորվել է առնվազն 8 մարդ:

Հանցագործները մեքենայով եկել են քաղաքի այդ շրջան, որտեղ երեկո է կազմակերպված եղել եւ կրակ բացել ներկաների վրա: Հրաձգությունից հետո զինված խումբը մեքենայով դիմել է փախուստի: