Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել քաղաքի Պուշկինի հրապարակում` «Պուտինը պետք է հրաժարական տա» կարգախոսով: Ցույցին մասնակցել է 300 մարդ:

Նրանց պահանջներից մեկը եղել է կառավարության հրաժարականը, Դաշնային խորհրդի երկու պալադների ցրումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը, գրում է Gazeta.ru-ն:

Երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականի պահանջի տակ ստորագրել է 61 505 քաղաքացի: