Burning Glass վերլուծական ընկերությունը, ուսումնասիրելով ՏՏ ոլորտի ավելի քան 40 հազար թափուր աշխատատեղի հայտարարություն, վերջին մեկ տարվա կտրվաքով կազմել է հազվագյուտ ՏՏ մասնագիտությունների ցուցակ՝ բաշխելով դրանք ըստ անհրաժեշտ մասնագետ գտնելու համար պահանջվող ժամանակի:

10. Ամպային հաշվարկների մասնագետ

Պահանջվող ժամանակ: 62 օր

ՏՏ ոլորտում դերերի վերադասավորում տեղի ունեցավ այն պահից հետո, երբ ստեղծվեց ամպային մոդելը: Burning Glass-ի տնօրեն Մեթ Սիգելմանի խոսքով, ՏՏ ոլորտում մեծ պահանջարկ ունեն այն մասնագետները, որոնք կարող են իրականացնել ամպային ծառայությունների մշակումից մինչեւ ամպային պահոցների ստեղծումը:

9. Salesforce-ի հետ ինտեգրման մասնագետ

Պահանջվող ժամանակ: 62 օր

CRM-հարթակը ժամանակակից թվային բիզնեսի հիմնական պրոդուկտն է, ասում է Սիգելմանը: Տարբեր ոլորտներում մեծ պահանջարկ ունեն Salesforce-ի հետ աշխատել կարողացող մասնագետները: 

8. Ցանցային անվտանգություն

Պահանջվող ժամանակ: 62 օր

Ցանցային անվտանգության ինժեներները ապահովում են ներքին ցանցերի եւ հավելվածների անվտանգությունը: Այս մասնագետների դերը ժամանակակից թվային աշխարհում շատ կարեւոր է:

7. Apache Kafka

Պահանջվող ժամանակ: 66 օր

Apache Kafka-ն հանդիսանում է բաշխված, հաղորդագրությունների փոխանակման subscribe-and-publish համակարգ, որն առաջին անգամ օգտագործվել է LinkedIn-ում: Դրա առավելությունը արագ մասշտաբավորման եւ հուսալիության մեջ է:

6. Ինֆորմացիոն ճարտարագիտություն

Պահանջվող ժամանակ: 68 օր

Ինֆորմացիոն ճարտարագետները զբաղվում են քոնթենթի կազմակերպմամբ եւ կառուցվածքայնացումով: Նրանք օգնում են օգտատերերին էֆեկտիվ եւ հեշտությամբ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան: 

5. Հաշվարկների բաշխում

Պահանջվող ժամանակ: 69 օր

Հաշվարկների բաշխումով զբաղվող մասնագետները պետք է ունենան թե՛ համակարգերի բաշխման տեսական գիտելիքներ, թե՛ ծրագրավորման գիտելիքներ, ինչպես նաեւ կարողանան կառավարել համընկնումների, գործարքների պրոցեսները:

4. Ինտեգրացիոն ճարտարագիտություն

Պահանջվող ժամանակ: 70 օր

Այս ոլորտի մասնագետները զբաղվում են տվյալների բազաների մոդելավորմամբ, ինտերֆեյսերի հետ աշխատանքով եւ սպեցիկիֆ ՏՏ-ճարտարագիտության մեջ ցանկացած պրոցեսների կառավարմամբ:

3. Մետատվյալների դիզայն

Պահանջվող ժամանակ: 73

Տվյալների բազային շուրջը ինֆրակառուցվածքի մշակումը պահանջում է հատուկ վերլուծություն եւ տվյալների տիպերի մասին գիտելիքներ:

2. JBoss AS

Պահանջվող ժամանակ: 77

JBoss հավելվածների սերվերը օգտագործվում է Java-ի հավելվածների հետ աշխատանքում: Սա բաց կոդով տեխնոլոգիա է, որի համար հատուկ հմտությյուններ են պետք:

1. Ամպային անվտանգություն

Պահանջվող ժամանակ: 96 օր

Նույնիսկ այն ժամանակ, երբ կազմակերոպությունները դառնում են ավելի կողմնորոշված տվյալների վրա եւ տեղափոխվում են ամպեր, ամպային անվտանգությունը դառնում է համար մեկ անհրաժեշտություն: Այս մասնագետների դերը շատ մեծ է: