Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին կհետեւի 581 միջազգային դիտորդ: Այս մասին հայտարարել է այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը:
Նրա խոսքով, ընտրություններին հետեւելու համար գրանցվել է 1655 տեղական դիտորդ, իսկ ընտրատարածքային հանձնաժողովներում գրանցվել է 17633 դիտորդ, հաղորդում է ադևրբեջանական Trend գործակալությունը:
Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 7-ին:





























