Իրանի եւ «Գազպրոմի» միջեւ բանակցությունների ընթացքում կարող է անդրադարձ կատարվել Իրանից Հայաստան գազի մատակարարումներին, գրում է «Կոմերսանտը»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարբերականի տեղեկություններով՝ ֆրանսիական Total ընկերության՝ Իրան վերադառնալուց մի քանի օր անց Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանի Նիան բանակցություններ կունենա «Գազպրոմի» հետ, որի կառավարման փոխնախագահ Վիտալի Մարկելովն այսօր բանակցելու է Զիմանի Նիայի հետ Մոսկվայում:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Պարբերականի զրուցակիցների մի մասը ենթադրում է, որ բանակցություններում կարող է անդրադարձ կատարվել նաեւ Իրանից Հայաստան գազի մատակարարումների աճին: Հիմա «Գազպրոմը» Հայաստանին գազ է մատակարարում Վրաստանով, որի հետ տարանցման մասին  համաձայնագրի ժամկետը լրանում է տարեվերջին: Իրանի հետ բանակցությունները կարող են ուժեղացնել «Գազպրոմի» դիրքերը եւ մեծացնել ճնշումը Վրաստանի վրա վճարման կրճատման համար»,- գրում է թերթը: