Իտալիայի ոստիկանությունը հաղորդել է մաֆիայի պարագլխին կալանավորելու մասին, որը փախուստի մեջ էր 1999 թվականից եւ ամենափնտրվող 30 իտալացի հանցագործների ցուցակում էր:
38-ամյա Ջերլանդինիո Մեսինան ձերբակալվել է Ֆավարա քաղաքում, որը գտնվում է Սիցիլիայի Ագրիջենտո քաղաքից ոչ հեռու: Նա հետախուզման մեջ էր մի շարք սպանությունների եւ հանցագործ խմբավորում կազմակերպելու համար, հաղորդում է MIGnews-ը:

Որոշ իտալական լրատվամիջոցներ հայտնել են, որ Մեսինան համարվում է սիցիլիական մաֆիայի թիվ 2 դեմքը: Իսկ առաջինը Մատեո Մեսինա Դենարոն է, ով մինչ օրս բռնված չէ: