Ամերիկացի լողորդ Ֆրեն Քրիփենը մահացել է 10 կմ-անոց մրցալողի ժամանակ` լողի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ: Առաջնությունը տեղի է ունենաում Արաբական միացյալ էմիրությունների Ֆուջայրահ բնակավայրում: Քրիփենը 26 տարեկան էր:
Հաղթահարելով 8 կմ տարածություն, մարզիկը բողոքել է մարզչին, որ ինքնազգացողությունը վատ է: Նա այդպես էլ չի հասել վեջնագծին:
Ֆրեն Քրիփլենը 2009 թվականին Հռոմում անցկացված լողի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր (10 կմ տարածության):
Փաստի առթիվ հետաքննություն պետք է ընթանա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























