Չինական «Պու Վայ Հայ» բեռնանավը Շանհայի նավահանգստում վնասել է այնտեղ խարիսխ գցած ռուսական բեռնատար «Բալթյան-106» ջերմանավ: Տեղի ունեցածի արդյունքում զոհեր եւ տուժածներ չեն եղել:

Ըստ «ՌԻԱ նովոստիի», հարվածն այնքան ուժգին է եղել, որ ռուսական նավը փոկվել է խարիսխից, սակայն անձնակազմից ոչ ոք չի տուժել: «Բալթյան 106»-ի քթի մասում մեծ փոս է առաջացել: Բարեբախտաբար, վնասված նավից վառելիքի արտահոսք տեղի չի ունեցել:

Շանհայի նավահանգստի ադմինիստրացիան սկսել է տեղի ունեցածի հետաքննությունը: Նախնական տվյալներով, բախման պատճառն այն է, որ չինական բեռնանավը գերազանցել է արագությունը մանեւրի ժամանակ: