Facebook սոցիալական ցանցը սխալմամբ հաղորդել է իր օգտատերերի մահվան մասին՝ նրանց էջերում մահախոսական հրապարակելով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Gizmodo կայքը:
Սոցցանցի այս կամ այն օգտատիրոջ մահվան մասին ուղերձները հայտնվել են նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջում:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հույս ունենք, որ այն մարդիկ, որոնք սիրում են Մարկին, մխիթարություն կգտնեն նրա կյանքը հիշելու եւ փառաբանելու մեջ»:




























