Samsung-ը Tizen Mobile App ծրագիր է թողարկում սեեփական օպերացիոն համակարգի համար հավելվածներ մշակողների համար: Այս մասին հաղորդում է Life-ը:

Tizen Mobile App ծրագիրը մեկնարկելու է 2017 թվականի փետրվարի 1-ից եւ ավարտվելու 2017-ի հոկտեմբերին: Tizen Mobile App-ի պաշտոնական կայքում ընկերությունն այն մշակողներին, որոնք հավելվածները կներառվեն ամենամսյա Թոփ-100-ում, 10 հազար դոլարի չափով պարգեւ է առաջարկում:

Մասնակիցները կարող են նախագծին մասնակցության հայտ ներկայացնել 2017թ. հունվարի 1-ից:

Еngadget.com-ի հաղորդմամբ՝ Tizen օպերացիոն համակարգով աշխատող առաջին երեք սմարթֆոնները վաճառքի կհանվեն արդեն հաջորդ տարի:

Tizen օպերացիոն համակարգը ներկայում օգտագործվում է Samsung-ի խելացի ժամացույցներում: Ընկերությունը ծրագրում է մինչեւ այս տարեվերջ կամ 2017 թվականի սկիզբը Tizen օպերացիոն համակարգ ներկայացնել նաեւ այլ սարքերի համար: