Առցանց առեւտրի չինական հսկա Alibaba Group-ը կարողացել է գերազանցել անցյալ տարվա ռեկորդը. վաճառքի ծավալներն ավելացել են 32%-ով: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Ըստ Life-ի՝ անցյալ տարի նոյեմբերի 11-ին վաճառքի ծավալը կազմել է 13.3 մլրդ դոլար:

Alibaba Group-ի տվյալներով՝ ամենաակտիվ գնորդների հնգյակում են Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Գերմանիայի գնորդները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զեղչ հայտարարելուց հետո առաջին 40 վայրկյանի ընթացքում Alibaba Group-ի եկամուտը 100 մլն դոլար է կազմել:

Ընկերությունը նման զեղչեր հայտարարում է 2009 թվականի նոյեմբերի 11-ից: Այդ օրը Չինաստանում նշում են միայնակ մարդկանց տոնը: Տոնն Ամուրիի օր է կոչվել, քանի որ 11.11 ամսաթիվը կազմված է չորս 1-ից, որոնք Չինաստանում խորհրդանշում են չամուսնացած մարդկանց: