Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները նոյեմբերի 3-ի երեկոյան, որոնք ծառայություն էին իրականացնում Նոր Նորքի թաղապետարանի եւ հարակից տարածքներում ռադիոկապով օժանդակ ուժեր են խնդրել: Նրանց ձայնում տագնապ է եղել:
Վայրկյաններ անց ոստիկանության բաժին է ահազանգել նաեւ տեսուչներից մեկը եւ էլի օժանդակ ուժեր խնդրել: Նա հայտնել է, որ թաղապետարանի մոտ անհայտ քաղաքացիները քաշքշուկ են սկսել պարեկային ծառայողների հետ: Դեպքի վայր է ժամանել նաեւ հերթապահող օպերատիվ խումբը:
Ոստիկանություն բերման է ենթարկվել 4 քաղաքացի, բոլորն էլ հարբած:
Քաշքշուկի մասնակից ոստիկաններից մեկը պատվել է, որ թաղապետարանի մոտ իրենց է մոտեցել մի քաղաքացի եւ ասել, որ մեքենան խափանվել է եւ օգնության կարիք ունի: Ոստիկաններն օգնել էին եւ մեքենան հրելով դուրս բերել ճանապարհի երթեւեկելի մասից: Այդ պահին հանկարծ նկատել են, որ «ՎԱԶ-2106» մակնիշի կարմիր գույնի մեքենան սլանում է մայթով: Ոստիկանները վազել էին մեքենային ընդառաջ:
Վարորդին դուր չէր եկել, որ իրեն հարկադրել են կանգ առնել: Նա իջել էր մեքենայից, ներկայացել որպես բարձրաստիճան պաշտոնյա, քաշքշել ոստիկանի համազգեստից ու կրծքանշանից, հայհոյել ու հարվածներ հասցրել: Նրա ընկերները եւս ներկայանալով պաշտոնյաներ, միացել էին հակաօրինական գործողություններին:
Արդեն ոստիկանությունում պարզվել էր, որ նրանք պաշտոնյաներ չեն: Երեւանցիներ, այնուհետեւ որպես մարզի դատախազ, այնուհետեւ ներքին անվտանգության գնդապետ ներկայացած, բայց իրականում ավտոգազալցակայանի աշխատակից 45-ամյա Լեւոն Է.-ն, տաքսու վարորդ 48-ամյա Հարություն Ս.-ն, 45-ամյա Ռադիկ Մ.-ն եւ 36-ամյա Էմիլ Մ.-ն էին:
Բերման ենթարկելիս եւս նրանք շարունակել էին հայհոյանքներ տեղալ, փորձել էին փախուստի դիմել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











