Մոսկվայի հարավ-արեւելքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով Հայաստանի քաղաքացի է մահացել:
Ինչպես հայտնում է «Բալտինֆոն», Վազ-2107-ի 42-ամյա վարորդը, շենքի բակից դուրս գալիս չի զիջել Kia Cerato-ին, որն էլ ձախից հարվածել է «07»-ին։
Վթարի հետեւանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ երկու ուղեւորները հոսպիտալացվել են։ Տուժել են նաեւ Kia Cerato-ի վարորդն ու ուղեւորը։





























