Պրոքսիմա Ցենտավրի համակարգով հետաքրքրվող ավստրալացի գիտնականները որոշել են այլմոլորակային կյանք փնտրել այնտեղ: Հենց այդ նպատակով Նոր Հարավային Ուելսի նահանգում օգտագործվում է հզորագույն աստղադիտակ, որը հիմա հետեւում է համակարգին, փոխանցում է Informing-ը:

Պրոքսիմա Ցենտավրը Երկիր մոլորակից 4,2 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում: Գիտնականները ենթադրում են, որ դա Տիեզերքի հենց այն վայրն է, որտեղ կա այլմոլորակային կյանք: Մոլորակն ուսումնասիրելը շատ դժվար է, քանի որ մեր աստղադիտակների հզորությունը թույլ չի տալիս մանրամասն ուսումնասիրել այդ օբյեկտը:

Իսկ Parkes աստղադիտակը կարող է սքանավորել ռադիոհաճախականությունները, եւ դա նոր բացահայտումներ կանի, կարծում են գիտնականները:

Գիտական նախագիծը ստացել է Breakthrough Listen անվանումը: