Նեպալում անհայտ կորել է աշխարհի ամենահայտնի լեռնագնացներից մեկը՝ Չհեվանգ Նիման։ Նա 19 անգամ բարձրացել է Էվերեստի գագաթ։

Ինչպես տեղեկացնում է  BBC-ն, Նիմա կորել է այն բանից հետո, երբ իր ղեկավարած լեռնագնացների խումբը, Հիմալայների Բաունզե բարձրունքը (բարձրությունը՝ 7129 մետր) հաղթահարելիս, մնացել է սառցահոսքի տակ։ Խմբի մյուս անդամներին հաջողվել է դուրս գալ ձյան տակից, բայց Նիմային այդպես էլ չեն գտել։ Ամեն դեպքում լեռնագնացները դեռ հույսեր ունեն, որ Նիման կենդանի կարող է լինել, քանի որ նա լեռներում ու բարձրունքներում կենդանի մնալու հսկայական փորձ ունի։