Հանցագործները գողացել են Մոսկվայի քրեական հետախուզության լեգենդար հետախույզ Վլադիմիր Մարտիրոսովի «Mitsubisi Outlander» քաղաքային ամենագնացը։ Ինչպես տեղեկացնում է  Газета.Ru-ը, պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, սակայն «թարմ հետքերով» որոնումներն արդյունք չեն տվել։ Իրավապահ մարմինները կարծում են, որ մեքենան կգտնեն, երբ հանցագործներն իմանան, ամենագնացի տերն ով է։  
Տեղեկացնենք, որ Վլադիմիր Մարտիրոսովը 30 տարի շարունակ զբաղվել է գրպանահատների եւ այլ կողոպտիչների գործերով, եւ մեծ հեղինակություն ունի իրավապահ մարմինների շրջանում։