Apple ընկերությունը 2017 թվականին կներկայացնի միանգամայն նոր սմարթֆոն՝ iPhone 8: Սա կլինի «խնձորային» ընկերության OLED դիսփլեյով առաջին սարքը: Հեռախոսի մյուս առանձնահատկությունը անլար լիցքավորման հնարավորությունն է:

Ներկայումս բջջային հետախոսն անլար եղանակով լիցքավորելու համար պետք է տեղադրել անվտանգ անլար կայանում, այժմ մշակողները ցանկանում են հատուկ մոդուլ ստեղծել, որի շնորհիվ սմարթֆոնը կապահովվի անլար լիցքավորմամբ: Գաջեթը կարող է լիցքավորվել կայանից մինչեւ 15 մետր հեռավորությամբ: Ուստի անհրաժեշտ չի լինի սարքը տեղադրել լիցքավորման հարթակի վրա: Այս մասին հայտնում է VistaNews.ru-ն:

Տեխնոլոգիան մշակելու նպատակով ընկերությունը համագործակցել է Energous-ի հետ: Հայտնի է, որ մասնագետները ընկերության այս նախագծի մեջ 10 մլն դոլար են ներդրել: