21 մարդ է զոհվել Ուգանդայի հյուսիսում ուղեւորատար ավտոբուսի եւ բենզատարի բախման արդյունքում: Եւս 12-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Իրավապահների տեղեկություններով՝ զոհերից 17-ը մահացել են տեղում, 4-ը՝ հիվանդանոցում:
Վթարի պատճառը վատ տեսանելիությունն ու արագության ռեժիմի խախտումն էին:





























