Հարավկորեական LG ընկերությունը արդեն 2017 թվականին կսկսի միլիմետրային գերբարակ LG Wallpaper OLED TV հեռուստացույցի վաճառքը:
Նորույթի շուտափույթ պրեմիերայի մասին փորձագետների ենթադրությունները հենվում են WiFi Alliance ընկերության հրապարակումների վրա: Դրա մեջ հավաքված էին LG-ի OLED հեռուստացույցների էկրանների բոլոր անվանումներն ու չափերը, որոնք կթողարկվեն 2017 թվականին:
Planet Today-ի փոխանցմամբ՝ հայտնի նորույթներից բացի, ցանկում ընդգրկված է LG W7-ի անունը: Մասնագետները կարծում են, որ հենց այս մոդելն է LG Wallpaper OLED TV սարքի կոմերցիոն առաջարկը, որը դեռեւս 2015 թվականին ցուցադրվածի նախատիպն է:




























