Մասնագետները iPhone-ի շատ ցածր գնով մի քանի սմարթֆոններ են հայտնաբերել:
DamProdam համացանցային հաշվի մշակողները թեստավորել են որոշակի բնութագրիչներ եւ գնի համաձայն ապրանքի որոնման գործառույթ: Օրինակի համար մասնագետներն ընտրել են Apple սմարթֆոնների մի քանի մոդելներ: Պարզվել է, որ iPhone 3G-ն գերազանց վիճակում կարելի է ձեռք բերել 50 դոլարից պակաս գնով, իսկ նախկինում շահագործվող iPhone 4s մոդելը՝ վաճառվում է մոտ 60 դոլարով: Հեռախոսը որակյալ մարտկոց ունի, որը լիցքավորումը երկար է պահում, երկու խցիկ եւ մինչեւ 9-րդ տարբերակ թարմացված օպերացիոն համակարգ:
Որոնման արդյունքները ցույց են տվել, որ նոր iPhone 4s-ը կարելի է գնել ընդամենը 100 դոլարից պակաս գնով, իսկ ավելի թարմ 5-րդ տարբերակը՝ 120 դոլարից մի փոքր էժան: Ըստ որում՝ հեռախոսը գերազանց վիճակում է՝ բացառությամբ պատյանի որոշ մաշվածության: iPhone 5s-ը, որն օգտագործվել է մեկ տարուց պակաս, կարելի է ձեռք բերել մոտ 130 դոլար գնով:




























