Facebook-ի մեսենջերում սկսել են օգտագործել Rooms գործառույթը: Թեստերն անցկացվում են Ավստրալիայում եւ Կանադայում: Գործառույթը թույլ է տալիս Facebook Messenger-ում խմբեր կազմել, որոնք օգտատերերին միավորում են հետաքրքրությունների համաձայն: Ըստ որում՝ խմբակցության մեջ կարող են մտնել ցանկացած օգտատերեր, ոչ թե միայն ընկերները: Դրա համար անհրաժեշտ է ադմինիստրատորի հավանությունը:

Facebook-ի արտադրանքի մենեջեր Դրյու Մոքսոնն ասել է, որ Rooms-ը ստեղծել են ընկերներին այն հետաքրքրություններով չվրդովելու համար, որոնք նրանց սրտամոտ չեն, փոխանցում է RuNews24-ը: Facebook Messenger-ում արդեն վաղուց կարելի է խմբակային չաթեր ստեղծել, բայց դրանց գործառնությունը սահմանափակ է: Առայժմ հայտնի չե, թե Rooms-ը ուրիշ երկրների օգտատերերի համար երբ հասանելի կլինի: