Հաիթիում աճում է խոլերայի զոհերի թիվը: Ներկայումս հաղորդում են ավելի քան 250 մահացածի մասին: Ավելի քան 3 հազար մարդ վարակվել է այդ սարսափելի հիվանդությամբ:
Համաճարակի օջախը գտնվում է Հաիթիի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում, սակայն երկրի մայրաքաղաք Պորտ-Օ-Պրենսում արձանագրվել է հիվանդության 5 դեպք: Հենց մայրքաղաքաում են տեղավորված այս տարվա հունվարին Հաիթիում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո անտուն մնացած մարդիկ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հունվարի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել էր ավելի քան 220 հազար մարդ, իսկ 1,5 մլն մարդ մնացել էր անկացարան:




























