Դաղստանում՝ պրոֆտեխուսումնարանի տարածքում հոկտեմբերի 23-ին մահապարտ-ահաբեկիչը ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով խոյահարել է դարպասներն ու պայթեցրել ռումբը:

Դեպքի վայրում 5 մտեր երկարությամբ փոս է գոյացել, զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, եւս 8-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ, գրում է «Ինտերֆաքսը»:

Ռումբի հզորությունը կազմել է 150 կգ տրոտիլային համարժեքով: