Մարկ Գարդները՝ անգլիական Հյուսիսային Յորքշիր կոմսության շրջանային խորհուրդներից մեկի ղեկավարը հեռացվել է Պահպանողական կուսակցությունից այն պատճառով, որ դիմակահանդեսի ժամանակ հագել է Հիտլերի կոստյումը:

Գարդների արարքի մասին հայտնի է դարձել ինտերնետի շնորհիվ, որտեղ լուսանկարներ են տեղադրվել, թե ինչպես է Գարդները նացիստական համազգեստով եւ աջ ձեռքը բարձրացրած, գրում է BBC-ն:

Շրջխորհրդի ղեկավարը պնդում է, որ որեւէ չար մտադրություն չի ունեցել եւ չի պատրաստվում ինքնակամ լքել իր պաշտոնը: