Իտալական փոքրիկ Կաստելամարե-դի-Ստաբիա քաղաքի իշխանությունները «քաղաքի անբարո տեսքի դեմ պայքար» են սկսել եւ պատրաստվում են համապատասխան օրենքներ ընդունել:
Այդ օրենքների շրջանակներում կարող են արգելվել հանրային վայրերում ֆուտբոլ խաղաղլը, նաեւ կարճ շրջազգեստներն ու խորը բացվածքները:
Իրավախախտներին տուգանք է սպառնալու 696 դոլարի չափով, գրում է «Կորեսպոնդենտը»:
Կաստելամարե-դի-Ստաբիա քաղաքը գտնվում է Իտալիայի հարավում՝ Նեապոլի մոտ, նրա բնակչությունը կազմում է մոտ 60 հազար մարդ:




























