Իրանը 2017–ին կհրաժարվի բենզին ներմուծելուց։ Այս մասին ասել է Իրանի նավթի վերամշակման եւ իրացման ազգային ընկերության տնօրեն Աբաս Քազեմին, հայտնում է Shana–մ։

«Նավթամշակող նախագծերի իրացման առումով այս տարին վերջինը կլինի, երբ իրանական նավահանգիստներում բենզինի ներմուծում կիրականացվի»,– ասել է Քազեմին։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Մինչեւ տարեվերջ կներմուծվի օրական 10-12 մլն լիտր բենզին, որոշ պահերի ներմուծման արժեքը կնվազի մինչեւ 4.5-5 մլն լիտրի։ Եկող տարի վառելիքի համար բյուջետային միջոցներ հատկացված չեն։

Եկող տարվա մարտին Իրանում շահագործման կհանձնվի 2 նոր նավթամշակող գործարան՝ Bandar Abbas–ը եւ Lavan–ը։ Այդ նույն շրջանում պլանավորվում է գործարկել Persian Gulf Star գործարանի առաջին շարքը։