Սեուլում տեղի ունեցած PwnFest 2016 կոնֆերանսի շրջանակներում Qihoo 360 հաքերների թիմին հաջողվել է Google Pixel-ը կոտրել 60 վայրկյանից պակաս ժամաակում: Այս մասին հայտնում է Forbes-ը:

Սմարթֆոնի ծրագրային ապահովման մեջ առկա «անցքն» օգտագործելով՝ հաքերներն իրագործել են դեւայսի հեռակա հարձակում եւ նրան լիակատար հասանելություն են ստացել: Պաշտպանությունը շրջանցելու համար մասնագետներից պահանջվել է ընդամենը հատուկ բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկել:

Qihoo 360-ից նշել են, որ այս խոցելիությունը հաքերներին հասանելի էր Pixel-ի վաճառքի առաջին օրվանից: Թիմը շահագրգռված է միայն իր հմտությունների ցուցադրությամբ, ինչպես նաեւ արտադրողին տեղեկատվության տրամադրմամբ: Այդ պատճառով Google-ը հաքերներին պարգեւատրել է 120 հազար դոլարով: Ընկերությունը նաեւ մտադիր է առաջիկայում փաթչ թողարկել, որը կփակի «անցքը»:

Google-ը Pixel-ը եւ Pixel XL-ը ներկայացրել էր հոկտեմբերի սկզբին: