RealLifeLore-ն իր YouTube –ալիքով ներկայացրել է անիմացիա, որը ցույց է տվել օվկիանոսային խորքերի մասշտաբները։ Տեսահոլովակում պատմում են, որ ջրասուզակները չեն կարող 300 մետրից ցածր իջնել դեկոմպրեսիոն հիվանդության պատճառով, սակայն կապույտ կետերը՝ Երկրի ամենախոշոր կաթնասունները, ունակ են սուզվել մինչեւ 500 մետր։ Այդ խորության վրա ճնշումը, որը կարող է զգալ մարդը համեմատելի է այն ճնշման հետ, որը կգործադրվի մետաղադրամի վրա, եթե դրա վրա կանգնի սպիտակ արջը, հայտնում է Lenta–ն։
Մեկ կիլոմետրը գերազանցող խորության վրա արեւի ճառագայթների լույսն արդեն չի թափանցում։ Այստեղ ապրում են հսկայական կաղամարներ ու այլ զարմանահրաշ կենդանիներ, օրինակ ինդիականտները ՝ ձկներ, որոնք հայտնի են որպես ծովային օձեր։ Մարդը նման պայմաններում առանց հատուկ սարքավորման ողջ մնալ չի կարող։ Սակայն ամերիկացի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ռեկորդ է սահմանել՝ իջնելով 10 898 մ խորություն, ինչի համար օգտագործել է Ավստրալիայում մշակված Deepsea Challenger բատիսկաֆը։
Քանի որ օվկիանոսի հատակի միայն հինգ տոկոսն է հետազոտվել, հնարավոր է, որ ավելի խորը իջվածքներ էլ գոյություն ունեն։











