Unicode կոնսորցիումը ներկայացրել է 56 նոր էմոջիներ, որոնք կհայտնվեն 2017-ի ծրագրային թարմացումներից հետո։ Այդ էմոջիների շարքում կարելի է տեսնել հիջաբով մուսուլման կնոջ, կրծքով կերակրող մոր, «պայթող գլխով ապշահար դեմք» ու շատ այլ նորույթներ, գրում է BuzzFeed–ը։

Բացի դրանից օգտատերեըր կարող են ընտրել մորուքավոր տղամարդու, թռչող ափսեի, վամպիրի, տիրանոզավրի, նաեւ սենդվիչի, բրոկոլիի պատկերով էմոջիներ։ Սակայն ամենամեծ արձագանքը հենց հիջաբով կնոջ պատկերն է առաջացրել։

Twitter միկրոբլոգների օգտատերերը այս նորությանն արձագանքել են ուրախությամբ, գնահատելով Unicode–ի առաջադեմ հայացքները։ Այդուհանդերձ որոշ օգտատերեր էլ դժգոհություն են հայտնել։ Նոր էմոջիների վերջնական ցանկն ու դիզայնը կհաստատվի 2017-ին, երբ կթողարկվի Unicode 10–ի նոր տարբերակը։