Nexus Technology BV-ն առաջարկում է կոմպյուտերային անձայն մկնիկ` Nexus Silent Mouse, որում օգտագործված է պատենտավորված Silent Switch Technology ֆիրմային տեխնոլոգիա: Այն հնարավորություն է տալիս լրիվ անձայն դարձնել մատի հարվածները մկնիկին:
Այդ մանիպուլյատորի չափսերն են 98 x 70 x 37 մմմ, որը հարմար է թե՜ աջլիկ, թե՜ ձախլիկ մարդու համար: Նորույթը հագեցած է երկու ֆունկցիոնալ կոճակներով եւ էջը թերթող անիվով:
Այժմ մնում է պարզել, թե երբ եւ ինչ գնով կարելի է ձեռք բերել այդ արտադրանքը, հաղորդում է 3D News-ը:





























