Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի՝ հոկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում նախատեսվում է հերթական մոնիտորինգն անցկացնել: Այն կանցկացվի Աղդամի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսն ու դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Պրայորը:

Ղարաբաղյան կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչներ Անտալ Հերդիչն ու Ժասլան Նուրտազինը: