Թուրքիայի տարբեր քաղաքներում իրականցված հատուկ գործողությունների արդյունքում 82 մարդ է ձերբակալվել, հայտնում է CNN Turk-ը։
Հատուկ գործողություններն իրականացվել են Ստամբուլի, Բուրսայի եւ Էրզրումի 10 շրջաններում։
Ձերբակալվածների թվում են ոստիկաններ եւ փաստաբաններ, որոնց մեղադրանք կառաջադրվի հանցավոր խմբավորման մեջ մասնակցություն ունենալու համար։





























