Կիեւում ահաբեկչական ակտերի սպառնալիքի պատճառով փակ են մի շարք կենտրոնական փողոցներ, հայտնում է ՈՒՆԻԱՆ–ը։
Մասնավորապես, ամբողջովին փակ է Կրեշչատնիկը, Ինստիտուտսկայա, Պրորեզնայա, Գորոդեցկու փողոցները, Բոգդան Խմելնիցկու փողոցի մի մասը։ Քաղաքի կենտրոնում՝ մետրոյի կայարանների ելքերի մոտ, ստորգետնյա անցումներում, մարդկանց մեծ կուտակումների վայրերում, հերթապահություն են իրականացնում Ազգային ոստիկանության եւ գվարդիայի աշխատակիցները։ Քաղաքի կենտրոնական հատվածում 2 հանրահավաք է ընթանում։
Մոտ 400 մարդ գտնվում է Գերագույն ռադայի շենքից ոչ հեռու գտնվող Սահմանադրության հրապարակում, 1.5 հազար մարդ էլ՝ Ազգային բանկի դիմաց։ Ցուցարարները բանկերի լուծարման պահանջով պաստառներ են պահել, նրանց մեծ մասն իրենց բանկերի կողմից խաբված է համարում։














