Իրաքահայերի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռամբ, հոկտեմբերի 14-ին, Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում տեղի է ունեցել նորակատռույց եկեղեցու օծման արարողությունը, հաղորդում է Yerakouyn.com-ը:
Շրջանը, որ երկար ժամանակ պատերազմական անապահով վիճակում է, մի բուռ հայեր քաջություն են ունեցել այդ թոհուբոհի մեջ եկեղեցի կանգնեցնել եւ այն էլ ճիշտ «Իսլամական պետության» կողքը, նրա սպառնալիքի տակ ու ամէնօրյա հարձակումներին ենթակա։
Քիրքուք քաղաքը գտնվում է Մուսուլից հարավ-արեւելք, 177 կմ հեռավորության վրա։ Այն Իրաքի նաֆթի արտադրության մեծագույն կենտրոնն է, այդ պատճառով երկար ժամանակ է անապահով վիճակում է, իսկ այժմ էլ ենթակա է «Իսլամական պետության» հարձակումներին, որոնք հաճախակի բնույթ են կրում։
Հայերը վաղուց են ապրում Քիրքուքում, սակայն 1928-ից նաֆթային ընկերությունն այստեղ հավաքել է բավական թվով հայեր, որոնք որպես արհեստավորներ ծառայել են ընկերությունում, այսպիսով աշխույժ եւ հայաշունչ գաղութ կազմելով։
1958-60-ին ավելի քան 120 ընտանիքներ, թվով մոտավորապես 1200 անձ այստեղ են ապրում: Նրանք ունեին եկեղեցի, դպրոց, միութենական հաստատություն, սակայն, տարիների ընթացքում հյամայնքը նոսրացել է, իսկ վերջին տարիներին անապահովության պատճառով շատեր հեռացել են. այսօր Քիրքուքում հազիվ 30 ընտանիք է ապրում՝ շուրջ 120 անձ:
Այսուհանդերձ, հին եկեղեցուց բացի, այս նոր եկեղեցին կառուցել են Ս. Մարիամ Աստվածածին անվամբ։
Նշենք, որ եկեղեցին կառուցվել է պետության միջոցներով:




























