WhatsApp մեսենջերը առաջիկայում վերծանված տեսազանգերի նոր գործառույթ կթողարկի, որի միջոցով օգտատերերը կկարողանան շփվել տեսակոնֆերանսի ռեժիմում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այն հասանելի կլինի 180 երկրներում՝  iOS, Android եւ Windows հարթակներում: 

Հեղինակները հավաստիացնում են, որ վերծանման համակարգը կապահովի տեսազանգերի լիակատար պաշտպանություն, որի բովանդակության մասին չեն իմանա ո՛չ WhatsApp-ի աշխատակիցները, ո՛չ կառավարական կառույցները: Դրանից զատ, խցիկների եւ մարտկոցների արտադրության մեջ կիրառվող տեխնիկական վերջին նորույթների շնորհիվ այն անխափան կգործի նաեւ էժան սմարթֆոններում:

Հաղորդվում է, որ Facebook-ը, որը 2014 թվականին ձեռք է բերել WhatsApp-ը, բջջային հավելվածին թույլ է տվել օգտագործել իր  սերվերներն ու կապուղիները, ինչի շնորհիվ տվյալների փոխանցումը կիրականացվի ավելի արագ եւ կայուն: