Forbes հանդեսի տվյալներով, ամերիկացի ամենահարուստ ընտրողները Օբամայի դեմ արշավ են սկսել նոյեմբերի 2-ի ընտրությունների նախօրեին:
Ըստ պարբերականի՝ դեմոկրատ Օբաման հարուցել է շատ հարուստ ամերիկացիների դժգոհությունը, քանի որ մտադիր է ուժեղացնել հարկային բեռն այն անձանց վրա, ում տարեկան եկամուտը գերազանցում է 250 հազար դոլարը:
Հասարակական «Պատասխան քաղաքականության կենտրոն» կազմակերպությունը հայտնել է, որ կառույցի խոշոր ֆինանսավորող վեց անձանցից հինգը աջակցում են հանրապետականներին:
Բարաք Օբամայի կողմնակիցների ճակատը գլխավորում է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 2-ին: Վերլուծաբանների կարծիքով՝ դրանք վստահության հանրաքվե կդառնան նախագահ Օբամայի համար:




























