Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին նոյեմբերի 29-ին Ուկրաինայի գլխավոր դատախազություն հարցաքննության են կանչել որպես Մայդանի ակտիվիստների դեմ հանցագործությունների մասին գործով ականատես։ Այս մասին ՈւՆԻԱՆ-ին հայտնել է Գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների բաժանմունքի ղեկավար Սերգեյ Գորբատյուկը։
«Սկզբունքային պայմանավորվածություն կա, որ նախագահը կներկայանա ու ցուցմունք կտա, բայց հարցաքննությունը հետաձգվում է, մենք արդեն մի քանի անգամ ուղարկել ենք ծանուցագիր։ Պաշտոնապես արդեն երրորդ անգամ»,- հավելել է Գորբատյուկը։




























